Էրդողանն Ադրբեջանի Մեջլիսում խոսել է «Զանգեզուրի միջանցքի», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հատուկ նիստում ելույթով է հանդես եկել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա շնորհավորել է ադրբեջանցիներին պատերազմում հաղթանակի ու Արցախն «օկուպացիայից ազատագրելու» կապակցությամբ և նշել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը։

«Ղարաբաղի «ազատագրումը» վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի ամենամեծ ձեռքբերումն է։ Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան «աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման գործում»։

«Հիմա ընթանում են բոլոր ավերված բնակավայրերի ու օբյեկտերի վերականգնման աշխատանքներ։ Մենք կկառուցենք նոր Ղարաբաղ։ Այն նախկինում ադրբեջանական մշակույթի կենտրոնն էր և շուտով  այդպիսի կենտրոն էլ կդառնա»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև խոսել է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծվելուն պես՝ Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը՝ անդրադառնալով նաև թուրք-ադրբեջանական հայտնի «Զանգեզուրի միջանցքի» կարևորության թեզին։

Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ փաստաթուղթ չկա, որը ՀՀ-ն ստորագրել է։

«Այն հարմարավետությունը, որը կբերի «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանին, անհնար է նկարագրել: Երկաթուղով, որը կսկսի գործել Զանգեզուրի միջանցքի շրջանակում, հայերը կարող են հեշտությամբ հասնել Մոսկվա և աշխարհի այլ մասեր՝ այդպիսով ազատվելով մեկուսացումից, որի մեջ իրենք իրենց գցել են։ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար անհամար օգուտներ կբերի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը կրկին խոսել է նաև տարածաշրջանի 6 երկրների ձևաչափի մասին՝ ասելով, որ «իր եղբայր Իլհամ Ալիևի հետ ցանկանում են ստեղծել պլատֆորմ», սակայն Վրաստանն անհամաձայնություններ ունի դրա հետ կապված։

«Ես խոսել եմ Վրաստանի վարչապետի հետ և ասել, որ դա օգտակար կլինի նաև Վրաստանի համար, եկեք անենք այդ քայլը։ Ես ասացի, որ իրենք գիտեն այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր և Հայաստանի միջև: Բայց, չնայած այդ ամենին, մենք ուզում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն: Նմանապես, այս պլատֆորմն օգտակար կլինի Ռուսաստանի հետ ձեր խնդիրները լուծելու համար: Այս տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, մենք դա պետք է անենք»,- ասել է Էրդողանը։

Ի դեպ, Էրդողանը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր Իլհամ Ալիևի հետ ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Թուրքիայի ու Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Էմմա Չոբանյան