Բայդենը ժամանել է Լա Գրանժ վիլլա․ նրան դիմավորել է Շվեյցարիայի ղեկավարը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ժամանել է Ժնևի Լա Գրանժ վիլլա, որտեղ պետք է տեղի ունենա նրա հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահին դիմավորել է Շվեյցարիայի ղեկավարը։

Հիշեցնենք՝ րոպեներ անց կայանալու է Բայդեն-Պուտին գագաթնաժողովը։ Ընդլայնված կազմով բանակցությունները կսկսվեն տեղի ժամանակով 14։55-ին։ Բայդենը նաև մամլո ասուլիս կտա Պուտինի հետ հանդիպումից հետո, սակայն դրա մեկնարկի ժամը Սպիտակ տունը չի նշել։ Ակնկալվում է, որ նախ ասուլիսով հանդես կգա ՌԴ ղեկավարը։

Հավելենք, որ սա կլինի ՌԴ և ԱՄՆ ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։ Ժնև Պուտինի ուղևորությունը կլինի ռուս ղեկավարի առաջին արտագնա այցը 2020 թվականի հունվարից։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում։ Օրակարգում են նաև ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխությունն ու Արկտիկայի խնդիրները։

Տաթև Ֆռանգյան