Փաշինյանը՝ Ամուլսարի մասին․ «Անձամբ կգամ, կնստենք, երկար կխոսենք, միասին կլուծենք հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Ասում ենք Ջերմուկ և շատ հաճախ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Շարունակում ենք այդ թեմայով աշխատել, մեր խնդիրն է ՀՀ հավասարակշռված շահերին համապատասխան որոշման հանգել, առաջին հերթին համայնքների շահերը լիարժեք պահպանել»,- այս մասին այսօր Ջերմուկում նախընտրական հանդիպմանը նշեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Կան մարդիկ, ովքեր ասում են՝ Ամուլսարը պետք է աշխատի, կան մարդիկ ասում են՝ չպետք է աշխատի: Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Ես անձամբ կգամ, կնստենք, կխոսենք, այս հարցը միասին պետք է լուծենք՝ հասկանալով յուրաքանչյուր դետալը»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով ստեղծված քաղաքական իրադրության մասին՝ նա նշեց, որ Հայաստանում նախընտրական իրավիճակը պարզաբանվել է. «Երեկ վերջնականապես և անշրջելիորեն ՀՀ նախընտրական իրավիճակը պարզաբանվել է Սյունիքի մարզի մեր փառահեղ նախընտրական քարոզչությունից հետո։ Հանրապետության տարբեր մարզերից մենք ստանում ենք ուրախության արձագանքներ»։

«Ինչո՞ւ է ամբողջ հանրապետությունն այդպես բուռն արձագանքել Սյունիքի մարզի մեր քարոզարշավին, որովհետև էս 7 ամսվա ընթացքում որոշ մարդիկ տպավորություն են ստեղծել, թե Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին։ Ինչ-որ Լեռնահայաստանի մասին են խոսում, սեպարատիստական ակնարկներ են անում։ Եվ երեկ երևաց, որ այդ մարդիկ լուսանցքային մարդիկ են։ Այդ մարդկանց և երազախաբություն է սպասվում, և գելափախաբություն։ Ես այսօր իրենց վերջին մարդասիրական առաջարկն եմ անում։ Քանի որ Գորիսում, Մեղրիում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեղի ժողովուրդը տեսնելու են ասֆալտին փռված, և դա իմ անձնական հանձնառությունն է, որպես բարի կամքի դրսևորում, այսօր իրենց առաջարկում եմ, ասում եմ՝ գնացեք իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք և ձեր պաշտոնական էջերում դրեք։ Սա համարենք այսպես լուծում։ Շտապեք, որովհետև ժամանակը սահմանափակ է, որովհետև կարող է չհասցնեք դա անել»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: