Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության համար գերժամանակակից ԱԹՍ է ստեղծվել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Կիևում տեղի ունեցած «Սպառազինություն և անվտանգություն-2021» ցուցահանդեսում ներկայացվել է նոր՝ ACE ONE ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարք, գրում է korrespondent-ը։

«Նման անօդաչու դեռևս չի եղել ո՛չ Ուկրաինայում, ո՛չ ամբողջ աշխարհում։ Մինչև 1 տոննա սպառազինություն տեղափոխող մարտական անօդաչուների դասում ACE ONE-ը համար մեկն է։ Այն մշակված է նորագույն տեխնոլոգիաների՝ Stealth-ի հիմքում։ Դրա, ինչպես նաև թևի հարթ ձևի շնորհիվ, անօդաչու սարքը գործնականում անտեսանելի է ռադարների համար և դժվար է բացահայտել դրա գտվելու վայրը։ ACE ONE-ի արագությունը մոտ է գերձայնայինին, այն է՝ 1000 կմ/ժ։ Կառավարումն իրականացվում է արհեստական ինտելեկտի համակարգի միջոցով, որը կարող է կառավարել նման անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ երամ»,- պատմել է նախագծի հեղինակներից Ալեքսանդր Լոսը:

Նախագծի համաղեկավարներից Վլադիմիր Ուսովը նշել է, որ անօդաչուն նախատեսված է Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության համար։

«Եթե, օրինակ, Ուկրաինայի տարածք է մուտք գործում ԱԹՍ, ACE ONE-ը, որը զգալիորեն ավելի արագ է և ավելի հզոր իր բնութագրերով, մոտենում և ոչնչացնում է ԱԹՍ-ն։ ACE ONE-ը նաև օգտագործվում է հակառակորդի տարածք արագ ներխուժման, օպերացիայի իրականացման ու ցամաքային կայան հետ վերադառնալու համար»,- պարզաբանել է Ուսովը։

Նշվում է, որ ԱԹՍ-ի ստեղծման ուղղությամբ աշխատել են 25 ուկրաինացի գիտնականներ և օդատիեզերականության ոլորտի մասնագետներ։

Տաթև Ֆռանգյան