Ունենք անպատասխանատու իշխանություն, որը փչացրեց մեր հարաբերությունները բոլոր բարեկամ երկրների հետ և թշնամի ստեղծեց երկրի ներսում․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կա մարդկանց այդպիսի տեսակ` միշտ բողոքող և ձանձրացնող, և եթե ​​այդպիսի մարդը դառնում է առաջնորդ, ապա ամբողջ ժողովուրդը նման պահվածքի գերի է դառնում: Այս մասին Ավշարի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Ղեկավարի հիմնական գործառույթը որոշումներ կայացնելն է: Առաջնորդը հողը չի հերկում, նա որոշումներ է կայացնում: Եթե ​​պատասխանատվություն ես ստանձնել որոշումներ կայացնելու համար, բարի եղիր պատասխանատվություն ստանձնել կայացված որոշումների հետևանքների համար: Այսօր մենք ունենք մի կառավարություն, որը պատրաստ չէ ստանձնել պատասխանատվության որևէ մաս իր որոշումների համար:

«Ես պատասխանատու եմ, բայց ոչ մեղավոր» բանաձևը խոսում է մարդու որակի մասին: Եվ ես չեմ հավատում, որ մարդը փոխվում է: Դուք շա՞տ մարդկ եք տեսել, ում բնավորությունը փոխվում է: Կարող եք աշխատել ինքներդ ձեզ վրա, այս կողմ, այն կողմ, բայց հիմքը նույնն է: 2018-ին բարձրագույն պաշտոնում այդպիսի մարդու և թիմ ընտրեցին: Երբ նրան ընտրում են, նա բղավում է, որ ինքն է ամենակարևորը, ամենագեղեցիկը և այլն: Ապա մեղադրում է մյուսներին, նախկինիններին, նույնիսկ փորձում էր Ռուսաստանին մեղադրել պատերազմում ձախողման մեջ»,- ասաց Քոչարյանը:

Նա արձանագրեց, որ իշխանությունները, չնայած պատերազմում և տնտեսությունում տեղի ունեցած հսկայական կորուստներին, իրենց մեղավոր չեն զգում, ամեն ինչում նախկիններին են մեղավոր համարում:

«Ունենք անպատասխանատու իշխանություններ, որոնք չեն կարողանում մտածել երկու քայլ առաջ: Նրանք փչացրին հարաբերությունները բոլոր բարեկամ երկրների հետ և թշնամի ստեղծեցին երկրի ներսում:

Մի ելույթով երկրի առաջին դեմքը թշնամանք է սերմանում երկրի ներսում, ապա կոչ է անում Ադրբեջանի հետ ընկերություն անել: Եթե ​​այդքան խաղաղասեր ես, նախ խաղաղություն հաստատիր երկրի ներսում…

Գիտակից մարդը նախ մտածում է, հետո` խոսում: Մեզ մոտ հակառակն է՝ նախ խոսում է, ապա` մտածում»,- նշեց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ այս իշխանություններին պատժելու միակ ձևն ընտրությունների ժամանակ նրանց դեմ քվեարկելն է:

Մանրամասները՝ տեսանյութում: