ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. «Հայֆիլմի» մասնավորեցումը կինոստուդիայի զարգացմա՞ն, թե՞ կործանման ճանապարհ

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանց թվում է նաև «Հայֆիլմ» կինոստուդիան:

Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 միլիարդ դրամ: Դեռևս 12 տարի առաջ կինոստուդիան 350 մլն դրամով վաճառվել էր «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Բագրատ Սարգսյանին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն էր։ Ընկերությունը պարտավորվել էր թվայնացնել ֆիլմերը և կինոստուդիայի հիմնանորոգում ու տեխնիկական վերազինում իրականացնել: Սակայն, ինչպես պարզվել էր, անցած տարիներին պայմանագրային պարտավորությունները չէին կատարվել: Արդեն 2015-ին «Հայֆիլմը» վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ հիմա, երբ կինոստուդիան հանվում է վաճառքի, մասնավորեցման նախկին անհաջող փորձի ֆոնին դրա ճակատագիրը կրկին վտանգվում է։

Որպես հնարավոր սեփականատերեր՝ շրջանառվում են Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Ջաղինյանի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունները։ Դեռ հարց է՝ ով կսեփականաշնորհի ստուդիան, արդյոք սեփականատերը հոգ կտանի՞ «Հայֆիլմը» վերականգնելու, հայ կինոյի ավանդույթները պահպանելու մասին։

Մասնավորեցումը զարգացման ի՞նչ հեռանկարներ և ի՞նչ վտանգներ է պարունակում. դիտեք factor.am-ի  «Տարակարծիք» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ:

 

Աննա Բաբաջանյան