Բայդենը ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան կապել է Նավալնիի ճակատագրի հետ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան կապել է ՌԴ-ում բանտարկված Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի հետ։ Եթե քաղաքական գործիչը մահանա կամ սպանվի, դա կդառնա «ևս մեկ ցուցանիշը այն բանի, որ Ռուսաստանը չի ցանկանում հետևել մարդու հիմնարար իրավունքներին», գրում է Euronews-ը։

«Դա կլինի ողբերգություն և միայն կվնասի ինձ հետ և, ինչպես ինձ է թվում, ողջ աշխարհի հետ Պուտինի փոխգործակցությանը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատսխանելով լրագրողի հարցին։

Ռուսաստանի մասին հարցերին Բայդենը պատասխանել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին։ Գագաթնաժողովը տեղի կունենան հունիսի 16-ին Ժնևում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ մտադիր է առաջարկել Կրեմլին համագործակցել այն ոլորտներում, որտեղ դեռևս հնարավոր է։ Բացի այդ, Բայդենը խոստացել է Մոսկվայի համար «կարմիր գծեր» նշել ու «կոշտ միջոցներով» է սպառնացել, եթե համաաձայնության հասնել չհաջողվի։

Պուտինն իր հերթին գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով «աշխատանքային մեխանիզմներ» ստեղծելու ցանկության մասին։ Իսկ, ընդհանուր առմամբ, ՌԴ ղեկավարը խորհուրդ է տվել «չսխալվել» Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշումների հնարավոր մեղմման հարցում։

Հիշեցնենք, որ միջազգային թատերաբեմում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն էլ ավելի են վատթարացել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումից, այնուհետև՝ նաև ձերբակալումից հետո։ ԱՄՆ-ում Կրեմլին քննադատում են նաև Ուկրաինայի հետ սահմանին զորքերի կուտակման համար, ինչպես նաև մեղադրում կիբերհարձակումների մեջ։