Ինչո՞ւ են գաղտնի պահվում նախագահի հրամանագրով ներում ստացածների անունները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ներումը անհիշելի ժամանակներից գերագույն իշխանավորի բացարձակ լիազորությունն է եղել, նրա բարոյական պարտականությունը։ Իսկ իրավական ակտերում այն արտացոլվել է դեռ հին Բաբելոնում՝ թագավոր Համմուրաբիի ժամանակներից։

Միջնադարյան տիրակալները հիմնականում ներում էին շնորհում իրենց մերձավորներին, վերին խավի մարդկանց։ Այս իմաստով ժամանակակից Հայաստանում քիչ բան է փոխվել։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հիմնականում ներում է շնորհել իր հավատարիմներին, նրանց ազգականներին, իրեն անձամբ դիմելու հնարավորություն ունեցողներին։

2015 թվականի մայիսին ՀՀ նախագահը ներեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, որը Վերնիսաժի կրակոցների գործով 2015-ին դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա հունիսին նախագահը գթասրտություն ցուցաբերեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ, որը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել էր 30-ամյա երիտասարդ՝ Հովհաննես Բադալյանին։
Նախագահն անշուշտ չէր կարող չիմանալ, որ մարզպետի ազգականը դանակը մտցրել է Բադալյանի հետանցքը և վերև է քաշել։ Այս մասին երկար ժամանակ աղաղակում էր մամուլը։ Այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը ներեց խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար 2004 թվականից դատապարտված Խաչատրյանին։

Ներվածների թվում են նաև 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որն, ի դեպ, մինչև վերջին օրը ներման խնդրագիր չի գրել, սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, ով դատապարտվել էր պետական գումարների հափշտակության համար, նաև՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը դատապարտվել էր հանրային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար։

Սրանք առավել հայտնի «ներվածներն» են։ Մեծ մասի անունները անհայտ են։

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ ներման գործընթացի փակ ընթացակարգերը կոռուպցիայի և հովանավորչության են բերում։ Մինչդեռ քրեական պատժի քաղաքականությունը պետք է պարզ լինի հանրության համար, պատժելու գործընթացը և ավարտը, ներառյալ ներումը՝ թափանցիկ։

Վերջին տասը տարվա ընթացքում՝ 2008-2017 թվականը ներառյալ, ՀՀ նախագահի հրամանագրով ներում է շնորհվել 317 դատապարտյալի: Այս թիվը օրերս factor.am-ի հարցմանն ի պատասխան նշեց նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, սակայն մերժեց ներվածների ցուցակը հրապարակելու մեր խնդրանքը։ Բացատրությունը հետևյալն է․ «Դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրերը անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ»։ Նախագահի գրասենյակը հղում է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին, որոնց համաձայն՝ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Ներվածները հիմնականում չեն ցանկանում հիշել իրենց ներման պատմությունը։ Գտնում են, որ չհրապարակելը ճիշտ է։

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, օրինակ, ասում է, որ թերթել է իր կյանքի սև էջը, չի ուզում անդրադառնալ ազատազրկման տարիներին։ Թոշակառուների փողերի յուրացումը, որը ապացուցված է դատարանով, նրա համար անցանկալի թեմա է։ Նա գտնում է, որ ներումը գաղտնիություն է ենթադրում, քանի որ ներվածների անձնական կյանքին է առնչվում։

«Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարական կազմակերպության ղեկավար Շուշան Դոյդոյանը, որը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համահեղինակներից է, հակառակ կարծիքի է։ Ըստ նրա, հանրության տեղեկացված լինելու իրավունքը այս տրամաբանությունից բարձր է։ Հանրությունը պետք է իմանա։

Այս սկզբունքով է առաջնորդվելով լրագրող Զարուհի Մեջլումյանը ևս հարցում է կատարել Սերժ Սարգսյանի գրասենյակ և նույնպես մերժվել է։ Նա գտնում է, որ նախագահի հրամանագրերը պետական գաղտնիք չեն պարունակում, հետևապես պետք է հրապարակվեն։ Ստացվում է, որ նախագահականը երկակի ստանդարտներ է կիրառում, իսկ օրենքի իր իսկ նշած կետերը կարող է կիրառել, կամ խախտել՝ ելնելով իր «իմիջային» կամ այլ պահանջներից, որոնց մասին հանրությունը կարող է միայն ենթադրություններ անել։

Սյուզան Սիմոնյան

 

Կարդացեք նաև՝

Սերժ Սարգսյանը 10 տարում ներում է շնորհել 317 դատապարտյալի, որոնց անունները գաղտնի են պահվում