Արցախում ականի վրա պայթելու հետևանքով ավելի քան 140 ադրբեջանցի է տուժել, 27-ը՝ մահացել

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտատարության ստորագրումից հետո Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։  Այս մասին հայտնել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։

«Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տասնյակ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են մահացել ականի վրա պայթելու հետևանքով։ Հակամարտության ավարտից հետո ավելի քան 140 մարդ է տուժել ականներից ու այլ պայթուցիկ սարքերից, 27 մարդ էլ մահացել է ականի վրա պայթյունից»,- ասվում է Ալիևայի հայտարարության մեջ։

Ավելի վաղ էլ Ադբեջանի Գլխավոր դատախազությունն էր տվյալներ ներկայացրել Արցախում ականի վրա պայթելու հետևանքով մահացած ու վիրավորված ադրբեջանցիների մասին։ Ըստ այդ տվյալների՝  2020թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։ Ընդհանուր առմամբ, տուժել է 142 անձ։

Հավելենք, որ հիմնականում ադրբեջանցիների մեծ մասը փորձում է թափանցել Արցախի գրավյալ տարածքներ թալանի նպատակով։ Որոշ տվյալներով՝ շատ դեպքերում դա կազմակերպվում է ոստիկանապետերի ու գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք մարդկանց տարբեր խմբերի ուղարկում են ականապատ տարածքներ՝ վտանգելով նրանց կյանքը։ Բնակիչները ևս փաստում են, որ շատերն Արցախի գրավյալ տարածքներ գնում են թալանի նպատակով։

Էմմա Չոբանյան