Էրդողանը պատրաստվում է Բայդենի հետ քննարկել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Լուրեր

14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Բոլորը

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը։ Օրակարգում Ռուսաստանն ու Չինաստանն են, ինչպես նաև կիբերսպառնալիքներին հակազդումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշինքից իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ կքննարկի Ժնևում կայանալիք ՌԴ նախագահի հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է նաև Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում մի շարք հիմնախնդիրների հետ մեկտեղ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում։

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա Բայդենն ու Էրդողանը երկկողմ հանդիպում կունենան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ուր առկա է ընդարձակ օրակարգ բազմաթիվ հարցերով՝ կապված Արևելյան Միջերկրածովի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես նաև այն դերի, որը Թուրքիան կշարունակի խաղալ Աֆղանստանում դիվանագիտության և բանակցությունների ոլորտում»,- ասել էր նա։

Reuters լրատվականի հաղորդմամբ էլ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բայդենի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Դաշնակից երկրի նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունի՝ հայերի հետ կապված հարցը, անհանգստացրել և հիասթափեցրել է մեզ: Հնարավոր չէ շարունակել՝ առանց հիշեցնելու այդ մասին», – ասել է Թուրքիայի նախագահը:

 

Տաթև Ֆռանգյան