ՀՀ-ն կարող է օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները, վերածվել միջազգային տրանսպորտային հանգույցի․ ՌԴ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը RG.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Օվերչուկն ասել է, որ բարի կամքի դրսևորման դեպքում Հարավային Կովկասում տրասպորտային հաղորդակցությունն ապաշրջափակվելու է, սկսելու է զարգանալ առևտուրը, ինչն իր հերթին Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների զարգացման նոր հզոր խթան կհանդիսանա ու կբարելավի մարդկանց կյանքը։

«Կարևոր է, որ բարի կամք կա։ Համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որին հանձնարարված է զբաղվել տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ»,- ասել է Օվերչուկը՝ նշելով, որ ի սկզբանե գործընկերների հետ պայմանավորվել են ողջախոհ մոտեցում ցուցաբերել։

Նա նաև նշել է, որ փոխվարչապետերի մակարդակով բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, երեք պատվիրակությունները բանակցությունները սկսել են հունվարի 30-ին։ Օվերչուկը հավելել է, որ ավելի վաղ նման հարցերի շուրջ նման մակարդակով առարակայական բանակցություններ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն վարել։

«Դիտարկվում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրասնպորտային հաղորդակցության հնարավորությունները Հայաստանի տարածքով։ Դրա հետ մեկտեղ՝ լուծվում է  Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանով Հայաստանից և Ռուսաստանից Իրան երթևեկությունը սկսելու խնդիրները։ Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները՝ Կենտրոնական Ասիայի երկրներ ու այնտեղից Հայաստան բեռների փոխադրման համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա հավելել է, ապաշրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որն անկախությունից ի վեր գրեթե ամբողջական շրջափակման մեջ է։

«Հայաստանը ցամաքային սահմանի փոքր հատված ունի Իրանի հետ, բայց այնտեղ կան վատ ճանապարհներ ու դժվար ռելիեֆ, որոնք խոչընդոտում են լիարժեք տրանսպորտային հաղորդակցությանը։ Սակայն Իրանն ինքն էլ սահմանափակումների տակ է, որը նույնպես ազդում է իրավիճակի վրա։ Արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն Հայաստանն ունի միայն Վրաստանի տարածքով, որտեղ կա ելք դեպի նավահանգիստներ և Վերին Լարսի անցակետը՝ միակ ցամաքային ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այդ ավտոմոբիլային անցումը սահմանափակ թողունակություն ունի և տարվա մեջ մի քանի շաբաթ եղանակային պայմանների պատճառով փակ է լինում երթևեկության համար։ Այնտեղ հարյուրավոր բեռնատարներ են կուտակվում, որոնք սպասում են, թե երբ ճանապարհը կբացվի, երթևեկությունը կվերականգնվի և հնարավոր կլինի բեռներ տեղափոխել Ռուսաստան կամ այնտեղից»,- ասել է Օվերչուկը։

Ըստ նրա՝ տրասնպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի ու ԵՏՄ-ի, ինչպես նաև բոլոր հարևան երկրների համար։

«Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սևծովյան նավահանգիստներին և ռուսական նավահանգիստները՝ Բալթյան ու Խաղաղօվկիանոսյան կապող միջազգային տրանսպորտային կարևոր հանգույցի, այլև կարող է ավելացնել սեփական արտադրության ծավալները, քանի որ կստեղծվի դեպի նոր շուկաներ մուտքի հնարավորություն, իսկ երկրից արտադրանքի արտահանումը սահմանափակող գործոնները կմնան անցյալում»,- ասել է Օվերչուկը։

Պարբերականի հետ հարցազրույցում ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանին ու Հայաստանին կապող բոլոր հնարավոր երկաթուղային ու ավտոմոբիլային երթուղիները։

«Գարնանն այդ երկրների սահմանային շրջաններում աշխատել են ռուս փարձագետները։ Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհը, գնահատել հնարավոր կոմերցիոն փոխադրումները երկու երկրների միջև։ Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները օգտագործման ենթակա չեն, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում։ Փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացան նախանշել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետագա քայլերը»,- ասել է Օվերչուկը։

Բացի այդ, ըստ նրա, խնդիրներ կան նաև իրավական հարցերի հետ կապված։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսակետեր։ Ըստ Օվերչուկի՝ հիմա մանրամասն ուսումնասիրում են նորմատիվ իրավական ակտերը, հատկապես՝ ԱՊՀ-ին առնչվող, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում են կառույցին։

ՌԴ փոխավարչապետը հավելել է, որ եթե բոլոր լուծումները գտնվեն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ պատրաստ են իրագործել դրանք, ապա հնարավոր կլինի սկսել ճանապարհների վերականգնումը և դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը։

Էմմա Չոբանյան