Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
Սոֆիայում ավարտվեց բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարը: Գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվեց բուլղարացի Պետար Բելբերովին (1:4) եւ դարձավ արծաթե մեդալակիր:
Ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ «Ստրանջա-2018»-ին մասնակցեց յոթ բռնցքամարտիկ: Հայաստանի եւս չորս ներկայացուցիչ հասել էր քառորդ եզրափակիչ: