Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում նա արդեն ներկայացված է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչ։
Վլադիմիր Հակոբյան 2638 վարկանիշով 12-րդն է ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստների թվում։
Ավելի վաղ ԱՄՆ տեղափոխվելու և ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին էր հայտարարել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։