Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ բանակցություններ կանցկացնի

Լուրեր

11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է անցկացնելու Լեռնային Ղարաբաղում։

«Բրյուսելում մեր ծրագրի ավարտից հետո կլինենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հյուրը Բաքվում»,- ասել է Էրդողանը Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում։

«Երեքշաբթի՝ հունիսի 15-ին, մենք կայցելենք Շուշի։ Ընտանեկան այց կկատարենք Շուշի, կանցկացնենք պաշտոնական հանդիպումներ և կայցելենք տարբեր վայրեր։ Եղբայրական ու բարեկամական Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրումը մեր երկրի աջակցությամբ հնարավորություն է՝ նոր փուլի դռներ բացելու տարածաշրջանի բոլոր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ը, որի շրջանակում Էրդողանն Ալիևի հետ հունիսի 16-ին ներկա է գտնվելու նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության՝ Թուրքիայի և Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Էմմա Չոբանյան