Էրդողանը դիվանագիտական-քարոզչական ֆորում է կազմակերպում․ կքննարկվի նաև Արցախի հարցը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագիտական, քարոզչական ֆորում է կազմակերպում։ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, ըստ ծրագրվածի, տեղի է ունենալու հունիսի 18-20-ը, միջոցառման պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ «նախագահ Էրդողանի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ»։

Նշվում է նաև, որ ֆորումը բացահայտելու է դիվանագիտության հորիզոնները տարածաշրջանային, համաշխարհային ու թեմատիկ մի շարք կարևոր հարցերի շուրջ՝ «Նորարար դիվանագիտություն, նոր դարաշրջան, նոր մոտեցումներ» խորագրի ներքո։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը» բարձրակարգ մասնագետների հավաք է, որոնք զբաղվում են դիվանագիտությամբ։ Ֆորումին մասնակցելու են քաղաքական առաջնորդներ, գործող և պաշտոնաթող դիվանագետներ, հանրային և մասնագիտական կարծիք ձևավորողներ, ակադեմիկոսներ: «Այն հիանալի հարթակ է տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների համար՝ դիվանագիտության, քաղաքականության և բիզնեսի ոլորտներից, մտքեր փոխանակելու և միջազգային մարտահրավերները լուծելու համար»,- ասվում է ֆորումի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Էրդողանի քարոզչական այս ֆորումը մեզ համար հետաքրքիր է նրանով, որ այստեղ քննարկվելու է նաև Արցախի հիմնահարցը։ Մասնավորապես, ֆորումի պանելային քննարկումներից մեկը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» խորագիրն է կրում։

«Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որը վերջ դրեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, հիմա նոր իրականություն է ստեղծել։ Սա կարող է ճանապարհ հարթել խաղաղության և կայունության համար, ինչը կվերածնի համագործակցությունը և կստեղծի փոխկապակցվածություն ամբողջ տարածաշրջանում: Սակայն հակամարտության երեք տասնամյակների ընթացքում ներքին տեղահանված անձանց անվտանգ վերադարձը, էական վերակառուցումը և կայուն տնտեսական ու սոցիալական վերականգնումն այն հարցերն են, որոնք պետք է շտապ լուծվեն ՝ երկարաժամկետ կարգավորումն ապահովելու համար: Այս նիստին անդրադարձ կլինի այդ հարցերին, և խնդիրը հատկապես տարածաշրջանի բոլոր դերակատարներին համոզելն է՝ ստեղծել տարածաշրջանային նոր համագործակցություն, այլ ոչ թե կառչել զրոյական խաղից»,- ասվում է հրապարակման մեջ։

Ֆորումը մեկնարկելու է հունիսի 18-ին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի բացման ելույթներով։

Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, դիվանագետներ, ԱԳ նախարարներ, փոխնախարարներ, նախկին պաշտոնյաներ։ Մասնավորապես, ֆորումի մասնակիցների թվում են ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ժոզեֆ Բորելը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը, Ալբանիայի, Մոլդովայի վարչապետները, Բայկանյան, Աֆրիկյան, Ասիական մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարները։ Իրանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իրաքի, Պաղեստինի, Պակիստանի ԱԳ նախարարները նույնպես մասնակցելու են միջոցառմանը, մասնակիցների ցանկում ներառված են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի մի շարք լոբբիստ-փորձագետներ։

Հատկանշական է, որ մասնակիցների թվում ՌԴ-ից պատվիրակների անուններ չկան։  Փոխարենը ֆորումը ունի հայ մասնակից՝ դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1990-ական թթ․ ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Միաժամանակ, թուրքական մամուլը տեղեկություններ է տարածում, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, ֆորումի պաշտոնական կայքում մասնակիցների թվում նրա անունն առկա չէ։

Այս առիթով Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանից։

«Սա կա՛մ պարզ թյուրիմացություն է, կա՛մ ապատեղեկատվություն։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորումին մասնակցելու հրավեր չի ստացել»,- նշեց Արման Մուսինյանը։

Էմմա Չոբանյան