Ադրբեջանում ԱԳՆ-ից պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման քայլեր ձեռնարկել

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանի նիստում պատգամավորները հակահայկական հայտարարություններով են հանդես եկել և նույնիսկ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարման անհրաժեշտության մասին։  Մասնավորապես, պատգամավոր Ժալյա Ալիևան, ադրբեջանական թեզերին համահունչ, հայկական կողմի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ նշելով, որ «նախորդ շաբաթ ամբողջ աշխարհի աչքի առաջ հայկական վանդալիզմ է տեղի ունեցել և երկու լրագրողներ շեհիդներ են դարձել»։

Մեկ այլ պատգամավոր՝ Ֆազայիլ Աղամլին էլ նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահության ինստիտուտի լուծարման պահանջով։ Նա նշել է, որ Ֆրանսիան լռություն է պահպանում վերջին իրադարձությունների վերաբերյալ։

«Միսկի խումբը կրկին լռեց՝ չցուցադրելով իր դիրքորոշումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պարտավոր է բարձրացնել համանախագահության ինստիտուտի լուծարման հարցը»,- ասել է պատգամավորը։

Բաքուն պարբերաբար դժգոհում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից և փորձում ամեն ինչ անել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները Միսկի խմբի ձևաչափից դուրս մղելու համար։ Հիմնական մեղադրանքներն էլ գրեթե միշտ հնչում են Ֆրանսիայի հասցեին։

Մասնավորապես, օրերս Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Նասիբ Մեգամալիևը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «Ադրբեջանական ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը» հայտարարությունը, ասել է, որ այն օբյեկտիվ չէ և իրականությանը չի համապատասխանում։ Նա Մակրոնին խորհուրդ է տվել նման հայտարարություններ անելուց առաջ հիմնվել «պաշտոնական փաստաթղթերի, ներառյալ՝ ֆրանսիական 18-րդ դարի քարտեզների վրա»։

«Բացի այդ, վերջերս Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել էր «ղարաբաղյան անջատողականներին» սատարելու մասին օրենք։ Այսպիսով, Ֆրանսիան միանշանակ ձախողել է իր առաքելությունը որպես համանախագահ երկիր, և եկել է ժամանակը՝ այն փոխարինելու այլընտրանքով»,- ասել է պատգամավորը։

Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մեկ այլ անդամ Սևինջ Ֆաթալիևան էլ ասել է, թե Մակրոնի հայտարարությունները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ  կողմնակալ են։

«Անկախ նրանից՝ ինչ են խոսում ֆրանսիացի պաշտոնյաները, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Այդպիսի հայտարարությունները միայն խարխլում են Ֆրանսիայի նկատմամբ ադրբեջանցի ժողովրդի վստահությունը՝ որպես համանախագահ երկրի։ Արդյունքում, մեր հասարակությունն արդարացիորեն պահանջում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից»,- ասել է Սևինջ Ֆաթալիևան։

Հիշեցնենք, որ մինչ Ադրբեջանում պահանջում են Ֆրանսիային հեռացնել Մինսկի խմբի համանախագահությունից, նախօրեին տեղի է ունեցել Ֆրանսիայի, ՌԴ ու Գերմանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն ու ԼՂ հակամարտությունը։ Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։

Էմմա Չոբանյան