Կարմիր Շուկայում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են. 130 բնակարան է կառուցվելու
Հասարակություն
07.06.2021 | 21:10Արցախի Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։
«ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող՝ 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։
Համայնքում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են։
Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։