Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը
Արտակ Բեգլարյանը մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։ 

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: 

Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու: 

«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն զորակցելու հավատավոր ժողովրդին: Նա շեշտադրել է, որ Հայ առաքելական եկեղեցին զորավիգ է արցախահայության պայքարին և՛ հոգևոր, և՛ մարդասիրական աջակցության միջոցներով:

Կողմերը քննարկել են Արցախում իրագործվող մի շարք մարդասիրական ծրագրեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության եզրերը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով համազգային նշանակության որոշ հարցերի՝ երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ: