Ընտրակաշառքի, քվեարկության բացահայտման պարտադրանքի ահազանգեր ենք ստանում․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 15:59
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 15:55
 Ինչ է ենթադրում «Միջուկային 123-րդ համաձայնագրին» Հայաստանի միանալը
15.01.2025 | 15:44
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին
15.01.2025 | 15:33
Լավ է, որ Արևմուտքի հետ զարգացնում ենք հարաբերությունները, բայց Ռուսաստանի հետ չպիտի թշնամանանք․ Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 15:24
Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
15.01.2025 | 15:16
«Հայ ազգային կոնգրեսը» կմիանա՞ Մարությանին․ Զուրաբյանը չբացառեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 15:08
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և գազային օբյեկտների ուղղությամբ ավելի քան 40 հրթիռի արձակման մասին
15.01.2025 | 15:04
ՌԴ դեսպանին ԱԳՆ են կանչել, ԿՄԽԿ-ն Բաքվում այցելել է հայ գերիներին․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 14:56
Եկել եմ աջակցեմ Մարությանին. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:49
Մարությանը՝ Մոնումենտում կառուցած տան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:41
Ադրբեջանական կործանված օդանավի «սև արկղերը» Բրազիլիան փոխանցել է Ղազախստանի քննիչ հանձնաժողովին
15.01.2025 | 14:35
Մենք ենք բերել, մենք էլ ցտեսություն կասենք. քաղաքացին` իշխանությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:34
Հաշմանդամության կարգավիճակը չի ենթադրում եկամտի աղբյուր. նախարարը` գնահատման նոր համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:25
ԵՄ-ին անդամակցության քննարկումների ֆոնին 2024թ․ ռուսական բիզնեսը սկսել է կրճատել ՀՀ-ի հետ համագործակցությունը․ Օվերչուկ
15.01.2025 | 14:18
Մարությանը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ։

-Մինչ ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ձեր ստացած ահազանգերին անդրադառնալը, ներկայացրեք, թե ինչ ուժերով եք դիտորդություն իրականացնելու, ինչ ռեսուրսներ ունեք դիտորդություն իրականացնելու համար:

-Մենք նախատեսում ենք «Անկախ դիտորդ» դաշինքով իրականացնել ավելի քան 500 հոգանոց առաքելություն, որը բավականին բազմաբաղադրիչ է: Դիտորդ ասելով՝ պատկերացնում ենք միայն ընտրատեղամասում դիտորդ, բայց ժամանակի ընթացքում դիտորդության բաղադրիչները շատացել են: Մենք իրականացնում ենք նաև մեդիամոնիթորինգ, քարոզարշավի դիտորդություն, վարչական դատարանի մոնիթորինգ, իրավապահ մարմինների մոնիթորինգ: Մենք նախատեսում ենք ունենալ և շրջիկ և տեղամասերում նստած դիտորդներ… Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու, որ անկողմնակալ ենք և ազնիվ…

-Վարչական ռեսուրսի կիրառման ինչ դեպքեր են արձանագրվել և որ ուժերի կողմից:

-Կիրառվել է ոչ միայն ՔՊ-ի կողմից, էլի ուժեր կան: Վարչական ռեսուրսներ կարող են չարաշահել այն ուժերը, որոնք ունեն վարչական ռեսուրսներ: Բայց մենք այժմ ավելի լուրջ խախտումների ահազանգեր ենք ստանում՝ ընտրակաշառքի մասով, քվեարկության գաղտնիության բացահայտման պարտադրանքի մասով, հիմնականում դրանց փոքր մասը կապված է «Պատիվ ունեմ» դաշինքի հետ և առյուծի բաժինը՝ մեծ մասը «Հայաստան» դաշինքի հետ: Տարբեր մարզերից ունենք ահազանգեր, ընդ որում՝ դրսևորումները տարբեր են:Ահազանգեր ունենք Սյունիքի մարզից, Արմավիրի մարզից, Լոռվա մարզից:

-Ինչի մասի՞ն են հիմնականում ահազանգում:

-Հիմա լոռվա մարզից ունենք թե՛ «Պպատիվ ունեմ» դաշինքի, և թե «Հայաստան» դաշինքի մասով, Երևանից ունենք ահազանգեր և այլն: Հիմնականում տարբեր դրսևորումներ են լինում, այսինքն՝ այն ահազանգերը որոնք մենք ստանում ենք, դրանք այն մասին են, որ ընտրակաշառքի խոստում կամ շտաբերում և այլ կազմակերպություններում մարդկանց աշխատանքի տեղավորման խոստումներ են լինում՝ բայց առանց աշխատանքի պարտավորության, այսինքն՝ աշխատավարձի տեսքով են ընտրակաշառքն առաջարկում:

-Իսկ ինչպե՞ս ենք հասկանում՝ դա ձևակա՞ն է, թե՞ ոչ:

-Դա ակնհայտ երևում է, որովհետև մարդիկ չեն աշխատում, ոչինչ չեն անում:

-Իսկ միգուցե գործատուն համաձայն է, որ նրանք պարապուրդի մատնվեն և ոչինչ չանեն:

-Իհարկե համաձայն է: Գործատուն դրա դիմաց քվե է ակնկալում:

-Իսկ ինչպես ենք բացահայտում, որ դրանք ձևական են

-Ցանկացած նման հանցագործություն դժվար բացահայտելի է և դժվար ապացուցելի է, սա ավելի շատ իրավապահ մարմինների ֆունկցիան է, մենք մեր վրա չպետք է վերցնենք քրեական ոստիկանության քննչական կոմիտեի, հատուկ քնչական ծառայության ֆունկցիաները, այսինքն՝ դա մերը չէ: Մեր մասով մենք պետք է տեսնենք, թե ինչ երևույթներ են տեղի ունենում և ազնվությամբ ասենք հանրությանն այդ մասին: Երբ ունենում ենք ճշգրիտ տվյալներ, որ կարծում ենք իրավապահներին կարող են օգտակար լինել, փոխանցում ենք նրանց, և հետո տեսնում ենք, թե իրավապահները, դրա հետ կապված, ինչ արեցին:

-Իսկ ովքե՞ր են ներառված այդ ընտրակաշառքների բաժանման, վարչական ռեսուրսների կիրառման մեջ:

-Տարբեր անձինք են, մի մասի անունները հանրությանը լավ հայտնի են, նախկինում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ ստացել ենք, նրանք առնվազն միջին ռանգի պաշտոնյաներ են եղել: Մեծ

Հիմա կարող եք անուններ հնչեցնել

Ոչ ես հիմա անուններ չեմ հնչեցնի, մի շատ պարզ պատճառով որ մենք այդ տեղեկություները փոխանցել ենք իրավապահներին և նրանք փորձելու են ինչ-որ բան անել, եթե կարողանան, հանրությունն էլ կիմանա, եթե ոչ ապա հանրությանը կներկայացնենք այն, ինչ որ մենք ունենք, բայց նորից եմ ասում՝ մեծ մասը վերաբերվում է «Հայաստան» դաշինքին և նրանց մասով մեր տեղեկությունները Սյունիքի, Արմավիրի և Լոռվա մարզից են, նաև Երևանից:

-Ահազանգեր ընտրակաշառքի բաժանմա՞ն թե՞ խոստման «Հայաստան» դաշինքի մասով:

-Առայժմ խոստման և ձևական աշխատանքի ընդունման: Շտաբ են բացում, 20 հոգի աշխատող են ընդունում, անհասկանալի է, քանի որ երբեք որևէ կուսակցություն այդքան շատ մարդ չի ընդունել, անգամ դրա մեկ տասներորդի չափով մարդ չի ընդունել: Սա ակնհյատ է, ինձ թվում է հանրությունն էլ է շատ լավ տեսնում, ընդհանուր պրոցես է տեղի ունենում:

-Ովքե՞ր են այդ մարդիկ՝ նախկին մարզպետներ, քաղքապետեր,  համյանքապետեր, թաղային հեղինակություններ…

-Երբ որ խոսում ենք գյուղապետերի ու քաղքապետերի մասին,ապա ոչ միայն նախկին, նաև գործողների մասին ինֆորմացիաներ ունենք: Օրինակ՝ երեկ գիշերը ժամը 12-ին ցուցակները ձեռքին Վանաձորի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները գնացել էին «Հայաստան դաշինքի գրասենյակ: Մենք քննիչ չենք, մեր խնդիրը այդ երևույթների մասին հանրությանը տեղեկացնելն է, թե ինչով են զբաղված:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան