Կամավորական խմբի ղեկավարը եղել է ադրբեջանական գործակալ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Առաջիկա օրերին նոր հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Այս մասին այսօր Արարատի մարզի Գեղանիստ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմում հնարավոր դավաճաններին բացահայտելու ու պատժելու վերաբերյալ դիտարկմանը։

«Որքան ինձ զեկուցել են, խոսքը ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին, որը պարզվում է` պատերազմի ընթացքում, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման մասին ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ ԱԱԾ–ն տվյալ անձին արդեն ձերբակալել է։ Փաշինյանը շեշտեց, որ գիտի նրա անուն–ազգանունը, նրա ղեկավարած կամավորական ջոկատի անունը, բայց չցանկացավ հրապարակել պաշտոնական հաղորդագրությունից առաջ։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` պատերազմի ընթացքում դավաճանություն կատարածների բացահայտման ընթացքում պետք է թույլ չտալ, որ թացը չորի հետ խառնվի։

«Պատերազմի ընթացքում եղել են տեսարաններ, որ ես չեմ կարողանում մինչև էսօր մոռանալ. ամբողջական զորամաս` զենք–զինամթերքով լիքը, լիքը պահեստներով ու ամբողջությամբ լքված։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ստանանք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: