2018-ից հետո քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը ներառում է նաև ատելության խոսք, սպառնալիքներ․ Աննա Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը Հայաստանում նորություն չէ, սակայն հստակ տարբերություն կա նախահեղափոխական շրջանի և հետ հեղափոխական շրջանի միջև: Այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող Աննա Փամբուխչյանը:

Նա իր այլ գործընկերների հետ Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։ Հետազոտությունը բաղկացած է 4 գլուխներից՝ Կորոնավիրուսի համաճարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ, Ժողովրդավարություն ու սոցիալ-մշակութային հարցեր:

Փամբուխչյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունների դեմ պայքարող ՀԿ-ների գործունեությունը որակվում է որպես հայկական ավանդական ընտանիքի արժեքների դեմ պայքարող կազմակերպություններ. «Նախկինում նման ապատեղեկատվական արշավների համար անհարժեշտ էին շարժիչ պատճառներ, ի սկզբանե ինչ-որ խնդիրներ պետք է լինեին, և երբ քաղհասարակությունը հանդես էր գալիս որոշակի առաջարկությամբ, ի պատասխան, որոշ լրատվամիջոցներ, որոնք կապվում են նախկին իշխանությունների հետ, հանդես էին գալիս քաղհասարակության դեմ:

2018-ից ի վեր քաղհասարակության դեմ ապատեղեկատվությունը կրում է շարունակական բնույթ, պարբերաբար իր մեջ ներառում է ատելության խոսք, սպառնալիքներ: Դատական համակարգը որևէ կերպ չի պաշտպանում քաղհասարակության ներկայացուցիչներին»:

Աննա Փամբուխչյանը նշեց, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը քաղհասարակությունը հիմնականում ներկայացվում էր որպես Արևմուտքի ագենտներ, որոնք բացառապես աշխատում են Արևմուտքի համար, 2020-ից հետո տեսնում ենք, որոշակի փոփոխություն. «Քաղհասարկությունը ներկայցվում է որպես թշնամու ագենտ, Թուրքիայի համար աշխատող ուժեր: Այս պնդումները բացարձակապես որևէ հիմք չունեն»:

Փամբուխչյանն անդրադարձավ նաև «սորոսական» տերմինին:

Մանրամասները՝ տեսանյութում: