Համավարակի սկզբում ՀՀ իշխանությունները թերի, իրար հակասող հայտարարություններով իրավիճակը վատթարացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համակարգը Հայաստանում ընդհանրապես լավ անուն չունի դրա պատճառները տարբեր են թերի ֆինանսավորում և այլն»,- այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող Արթուր Պապյանը:

Նա իր այլ գործընկերների հետ  Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։ Հետազոտությունը բաղկացած է 4 գլուխներից՝ Կորոնավիրուսի համաճարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ, Ժողովրդավարություն ու սոցիալ-մշակութային հարցեր:

Նրա խոսքով՝ համավարակի հետ կապված հիմնականում ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվական դաշտ էր հոսում ռուսական աղբյուրներից: Այդ ապատեղեկատվությունն էլ խորանում էր Հայաստանի իշխանությունների՝ իրար հակասող հայտարարություններով:

Ըստ Արթուր Պապյանի, և համակարգի նկատմամբ անվստահությունը բերեց նրան, որ պանդեմիան Հայաստանում վերածվեց ինֆոդեմիայի:

«Ասում էին՝ «կորոնավիրուսն ում շունն է» կամ՝ դիմակներ պետք են, պետք չեն: Արտակարգ իրավիճակների քայլերն էին ոչ լիարժեք, սահմանվում էին չափից դուրս խիստ կարգավորումներ, ոստիկաններն այցելում էին մարդկանց բնակարաններ և պահանջում էին ֆեյսբուքյան գրառումներ հեռացնել և այլն, բայց իշխանությունն ի վիճակի չէր լինում այդ ամենին հետևելու: Այս ամբողջը ստեղծեց իշխանություն-հասարակություն հարաբերություներում լարվածություն»,- ասաց Արթուր Պապյանը:

Նա հիշեցրեց նաև կոճապղպեղի, բանանի, 5 G-ի շուրջ շրջանառվող միֆերը՝ երբ առաջինի դեպքում շուկայում դեֆիցիտ առաջացավ, բանանի դեպքում կեղծ տեղեկատվություն տարածվեց, թե կորոնավիրուսը դրա միջոցով է տարածվում, իսկ 5 G-ի դեպքում ինչպես են պատրաստվում մարդկանց չիպավորել:

Արթուր Պապյանի խոսքով՝ իշխանությունները ինֆորմացիոն վակում էին ստեղծում և չէին կարողանում ժամանակին արձագանքել, սակայն, երբ սկսեցին արձագանքել պատկերը փոխվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: