Հայ բռնցքամարտիկները կշարունակեն օլիմպիական ուղեգրերի համար պայքարը

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Оլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

43 երկրի ավելի քանի 300 մարզիկի մասնակցությամբ եվրոպական ընտրական մրցաշարը մեկնարկել էր 2020 թվականի մարտի 14-ին Լոնդոնում, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մրցումային երրորդ օրվանից դադարեցվել էր. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցումները համակարգող աշխատանքային խմբի որոշմամբ՝ մրցաշարը հունիսի 4-8-ը շարունակվելու է Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Հայ բռնցքամարտիկներից ռինգ են դուրս գալու Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը դեռևս Լոնդոնում ապահովել է ՕԽ ուղեգիրը և պայքարը շարունակելու է 1/4 եզրափակչից, Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):

Մրցաշարից առաջ բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Ծաղկաձորում և «Օլիմպավանում», որոնք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գնահատմամբ՝ լիովին ծառայել են իրենց նպատակին. «Հավաքների արդյունքում բռնցքամարտիկներն օրեցօր բարելավել են մարզավիճակը, բարձրացրել դիմադրողականությունը, տրամադրվածությունն էլ առավել մարտական է դարձել: Ամպագոռգոռ խոսքեր չեմ ցանկանում ասել, բայց բոլորն էլ վստահ են իրենց ուժերին և ունեն վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն: Կարևոր չէ՝ ռինգը Փարիզո՞ւմ է, թե՞ Լոնդոնում, կարևորը լավ պատրաստվածությունն է և տրամադրվածությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա»:

Ռաֆայել Մեհրաբյանի խոսքով՝ մեկ տարվա դադարն ունի իր ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը. «Այս ժամանակահատվածում հասցրել ենք լավագույնս ուսումնասիրել մրցակիցներին, ինչը դրական է: Բացասականն էլ այն է, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով չհաջողվեց մարզումային ծրագիրը լիովին կատարել՝ ծրագրել էինք հավաքներ անցկացնել նաև արտերկրում, այլ հավաքականների հետ: Ամեն դեպքում չեմ ասի, թե վատ ենք նախապատրաստվել»:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն Օլիմպիական խաղերի 9 ուղեգիր ունի. բացի Կորյուն Սողոմոնյանից՝ ուղեգրեր են նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը: