Սիրիայում 10-ամյա պատերազմի ընթացքում սպանվել է շուրջ կես միլիոն մարդ

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

2011 թվականից Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է շուրջ կես միլիոն՝ 494 438 մարդ։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալները։

«Այդ մահերի դեպքերի մեծ մասը գրանցվել է 2012 թվականի վերջից մինչ 2015 թ․ նոյեմբերը»,- նշել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։

Նրա խոսքով՝ վերջերս կենտրոնը հաստատել է շուրջ 42․000 մահվան դեպքերը։ Մեծ մասը մահացել է Սիրիայի բանտերում խոշտանգումների արդյունքում։

Այսօր Դամասկոսի կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի ավելի քան երկու երրորդը՝ 2015 թվականից ի վեր Ռուսաստանի աջակցությամբ ահաբեկիչների դեմ գրանցված մի շարք հաջողությունների արդյունքում։ Նախագահ Բաշար Ասադը, որը ղեկավարում է Սիրիան 2000 թվականից, մայիսին վերընտրվել է չորրորդ անգամ՝ յոթնամյա ժամկետով:

Պատերազմը երկրի նախապատերազմյան բնակչության կեսից ավելիին ստիպել է լքել իրենց տները:

Տաթև Ֆռանգյան