Պետք է կենտրոնանալ ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ համագործակցության վրա

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

Առաջիկա տարիներին Թուրքիան և Եվրամիությունը (ԵՄ) պետք  է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. փոխանցում է EH-ն:

Նա կարծիք է հայտնել, որ այդ կերպ հնարավոր կլինի երկու կողմերին հետաքրքրող և հարաբերություններում լարվածություն չառաջացնող նոր ընդհանուր նպատակներ ձևավորել, ինչը օգտակար կլինի թե ԵՄ-ի, թե Թուրքիայի համար։

ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակման փաստը չի փոխում Թուրքիայի՝ որպես  իրավական պետության ընդհանուր պատկերը։ Ներկայումս այս երկրում հազարավոր մարդիկ դեռևս ազատազրկված են՝ առանց անգամ մեղադրական եզրականցության։ «Մենք չենք կարող անտեսել Թուրքիայում իրավական պետության այս լուրջ թերությունները», – ասել է նա։

Հահնը նշել է, որ Թուրքիայում քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Նա նկատել է, որ Թուրքիան իրավական երկիր է միայն ըստ սահմանադրության, իսկ գործնականում այս առումով շատ լուրջ թերացումներ կան։

Հանձնակատարը հիշեցրել է, որ ապրիլին կհրապարակվի Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցը, և եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ չլինեն, ապա զեկույցում հատկապես Թուրքիայի իրավական դաշտին ուղղված  քննադատություններ տեղ կգտնեն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ակնկալում է, որ Թուրքիան կհարգի հիմնարար ժողովրդավարական իրավունքները, որոնց մեջ են մտնում նաև դատական համակարգի անկախությունը, իրավական պետության սկզբունքներին հավատարմությունը և  խոսքի ազատությունը։

Մյուս կողմից, Հահնը նշել է, որ իր աշխարհքաղաքական դիրքի և մեծաքանական բնակչության շնորհիվ Թուրքիան Եվրամիության շատ կարևոր հարևանն է։ ԵՄ հանձնակատարը կարևորել է առևտրի և գաղթականների ճգնաժամի հաղթահարման ոլորտում երկկողմ համագործակցությունը, խոսել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։

Ըստ Հահնի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածության առկայությունը կողմերից և ոչ մեկի համար ձեռնտու չէ։ Նա հույս է հայտնել, որ մարտի վերջին Էրդողանի և ԵՄ առաջնորդների միջև կայանալիք հանդիպումը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։