«Անմիջապես մեր սահմանի վրա դիտակետ են դրել»․ Տեղ համայնքի մոտակայքում միջադեպ է գրանցվել

Լուրեր

29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
Բոլորը

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում մայիսի 30-ին միջադեպ է գրանցվել ադրբեջանցի զինծառայողների և հայ հովիվների միջև։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ադրբեջանցի զինծառայողները հայ հովիվներից պահանջել են անասունները չարածեցնել Հայաստանի ինքնիշխան տարածքում և սպառնացել են նրանց։

«Առավոտյան հովիվը տարել է անասուններն արածեցնելու, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերում կանգնած ձայն են տվել՝ մի՛ բերեք, մի՛ մոտեցրեք մեր դիրքերին։ Իրենք իրենց դիրքերից են գոռգոռում, մերոնք՝ մեր»,- նշեց Շադունցը։

Հարցին՝ ում տարածքում է եղել արոտավայրը, Շադունցն ասաց՝ մեր տարածքում, սակայն ադրբեջանցիները եկել, հենց այդ սահմանի վրա դիտակետ են դրել։

«Անմիջապես մեր սահմանի վրա դիտակետ են դրել ու փորձում են այնպես անել, որ սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա դա էլ լինի իրենց դիտարկման ներքո և չթողնեն, որ անասունները մոտենան այդ տարածքներին։ Մերոնք էլ գիտեն՝ տարածքը մերն է, ես էլ ասում եմ՝ տարե՛ք, արածեցրե՛ք»,- ընդգծեց համայնքապետը։

Հարցին, թե միջադեպի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից արձագանք եղե՞լ է, համայնքապետը պատասխանեց, որ միջադեպերը սովորական են դարձել, հայ հովիվներն էլ զենք կրելու և պահելու իրավունք ունեն ու նման դեպքերում կարող են ինքնապաշտպանվել։

Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը հաճախակի բնույթ են կրում։

Factor.am-ը փորձեց միջադեպի հետ կապված մեկնաբանություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

 

Արփի Հակոբյան