Ինչպե՞ս են ընտրվելու «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» անդամները․ քննարկում ԱԺ արտահերթ նիստում

Լուրեր

12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը: Նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանման գործառույթը:

Ի դեպ, ի տարբերություն նախորդ հակակոռուպցիոն խորհրդի, այս մարմինն օժտված է լինելու պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ մարմինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի արժանահավատության ստուգում, վերլուծություն, իսկ առերևույթ հանցագործության կասկածի դեպքում իրավասու է լինելու դիմել Դատախազություն։

Իսկ թե ինչպես են ընտրվելու հանձնաժողովի անդամները հիմնական զեկուցողն ասաց, որ այս հարցը թերևս ամենաքննարկվածն է եղել և ի վերջո, հանգել են այն մտքին, որ պետք է ընտրվի խորհրդարանի մեծամասնության կողմից, իսկ առաջադրումները կլինեն մրցութային խորհրդի կողմից։

Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ այդ հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն բարձրագույն դատական անդամներ, ինչպես՝ ՄԻՊ-ը, ՍԴ նախագահը, ՓԲ նախագահը և հանրային խորհուրդ՝ կազմված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Մտքերի փոխանակման ժամանակ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ինչու ընդդիմադիր երկու խմբակցություններից ներկայացուցիչներ չեն լինելու այդ հանձնաժողովում։ Հովհաննիսյանը արձագանքեց, որ հանձնաժողովն ապաքաղաքական է լինելու, ուստի ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչները չեն կարող անդամակցել այդ հանձնաժողովին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց՝ ինչքան էլ ձեռնարկվեն կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ, միևնույն է, չեն նվազում կոռուպցիայի դեպքերը։ Պատգամավորը հետաքրքրվեց կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ հանձնաժողովից, թե վերջինս ինչ արդյունավետություն է ունեցել։ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հանձնաժողովի արդյունավետությունից մեկն էլ այն է, որ ապօրինի հարստացման օրենքի նախագիծը ներկայացվեց, իսկ ինչ վերաբերում է որպես այդպիսին կոռուպցիայի դեմ պայքարին, Հովհաննիսյանն ասաց, որ այն չէր կարող պատժիչ գործառույթներ ունենալ։

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս, ինչպես Վահե Էնֆիաջյանն առաջարկեց, որ հանձնաժողովի մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ըստ պատգամավորի՝ ապաքաղաքական և չեզոք մարմիններ պետք է ներառված լինեն և ոչ թե դատաիրավական համակարգի ներկայացուցիչները:

«Իմ թվարկած կառույցների մեծ մասում Ֆելինիի երևակայությունը պետք է ունենալ՝ համարելու այդ կառույցները ապաքաղաքական և չեզոք»,- ասաց Զոհրաբյանը։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «հասկանում» է գործընկերոջ մտահոգությունը՝ չքննարկելով այդ մարմինների անկախության մասին հարցեր․ «Այն ինչ մտահոգության տեսակետից ասում եք, դրա հետ համաձայն եմ, որ պետք է ճիշտ բանաձև գտնել»։

 

Սեդա Ղուկասյան