Մհեր Գրիգորյանը` Մեղրիի միջանցքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Մեղրիի, Զանգեզուրի միջանցքի մասին՝ նշել է. «Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, և հնարավոր էլ չի քննարկել նման հարց: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով՝ մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»:

Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ինչպես է հասկանում միջանցքի և տարածաշրջանային կապուղու տարբերությունը, Գրիգորյանը ևս մեկ անգամ վստահեցրեց. «Եթե որևիցե մեկը միջանցք ասելով՝ հասկանում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն դա բացառված է: Նման քննարկում չի եղել և չի լինելու:

Ընկալումների խնդիր է՝ մարդ կա, որ դա համարում է ուղղություն, մարդ կա համարում է նպատակ, մարդ կա համարում է սպեցիֆիկ ենթակառուցվածք: Եթե մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում, կա՛մ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն ենթակառուցվածքների օգտագործմամբ, կա՛մ չի լինի: Զորքեր կանգնած չեն լինելու այդտեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում: