ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ գերեվարված 6 հայ զինծառայողի մասին տեղեկություն տալու համար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Նրանց հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել է Ստրասբուրգի դատարան: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրի իշխանության հետ՝ գերիների տեսակցությունն ապահովելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ այս պահին գտնվում է երկխոսության մեջ: Իշխանությունների հետ քննարկում ենք այս հարցը, և այս պահին սա է ընթացքը: Նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգ է, երբ ներգրավված կողմերում ստանում ենք պաշտոնական հաստատում կամ դիմում՝ գերեվարման փաստի կապակցությամբ: Այս փաստի հիման վրա սկսվում է երկխոսություն, որը նախատեսում է մեր կողմից դիմում՝ անհապաղ այցելելու տվյալ անձանց: Այցի գլխավոր նպատակն է գրանցել այս անձանց, հետո սկսել պարբերաբար տեսակցել՝ ստուգելու համար նրանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև օգնել՝ կապ հաստատելու մարդկանց հետ»,- ասել է Զառա Ամատունին: