Հայաստան են ժամանել 12 երկրների 106 երիտասարդներ. ԿԳՄՍՆ

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսումնառելու ծրագիրն է: ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների թեմաներն են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար» և «Մտածի՛ր հրապարակելուց առաջ»:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը` Եվրահանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում սեմինարների շարք անցկացնելու համար:

«Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը սեմինարների կազմակերպման առումով շեշտադրել է բարձրորակ կրթության հավասար հասանելիության ապահովումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտությունների զարգացումը և միջմշակութային երկխոսությունը:

«Ողջ աշխարհին պատուհասած Covid-19 համավարակին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր երկիրը բախվել է լուրջ մարտահրավերների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև երիտասարդության վրա: Ընդ որում՝ նրանցից շատերն իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը և դրա հետևանքները: Հետևաբար, մեր պարտքն է՝ երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ՝ ոտքի կանգնելու և զարգացման նոր մակարդակի հասնելու, ազատ երկրի երջանիկ անհատ ու պատասխանատու քաղաքացի դառնալու տեսլականով, որի կյանքի կոչման գործում կարևոր է նաև միջազգային համագործակցությունը: Ըստ այդմ՝ այդ նպատակին է ուղղված առկա ձևաչափով կազմակերպվող սեմինարների այս շարքը, և ես ողջունում եմ բոլորիդ այցը մեր շատ ջերմ ու հյուրընկալ երկիր»,- դիմելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ կայունությունն ու զարգացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տարբեր երկրների երիտասարդներ համագործակցեն և ցանցեր ու կամուրջներ ստեղծեն կրթության և ուսուցման միջոցով:

Սեմինարների մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության ներկայացուցիչները: Այնուհետև երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել միջոցառման բանախոսներին: Դրանք, մասնավորապես, վերաբերել են միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի բուհերում սովորելու հնարավորությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարությանը:

Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը 2000 թ.-ին հիմնադրվել է Գերմանիայում: Այն իրականացնում է մի շարք միջազգային և ազգային ծրագրեր՝ ստեղծելով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար (և՛ ԵՄ, և՛ ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների համար): Կազմակերպությունն իր բյուջեի 70 տոկոսի չափով ֆինանսավորվում է ԵՄ հանձնաժողովի կողմից: «Կոպեռնիկուս Բեռլին»-ը հայաստանյան բուհերից այս պահին համագործակցում է միայն ՀՊՏՀ-ի հետ. բուհի ուսանողներից մեկն այժմ փոխանակման ծրագրով ուսումնառում է Հումբոլդտի համալսարանում: Ներկայում բանակցություններ են սկսվել՝ այլ բուհերի հետ ևս համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր:
Սեմինարները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը: