ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկել իշխանափոփոխության դեպքում

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Եվրահանձնաժողովը մշակել է Բելառուսին տնտեսական աջակցության ծրագիր և պատրաստ է այդ երկրին փոխանցել մոտ երեք միլիարդ եվրո՝ պայմանով, որ Մինսկը շարժվի ժողովրդավարացման ճանապարհով: Բացի այդ, խոսվում է նաև ԵՄ-ի ու Մինսկի միջ նոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին. գրում է РБК-ն:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Բրյուսելը մտադիր է ֆինանսական միջոցները Բելառուսին հատկացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար, որոնք իրականացվելու են իշխանափոխությունից հետո: Աջակցություն կտրամադրվի Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի մասնակցությամբ:

Նախապես ԵՄ ծրագիրը բաժանված էր չորս հիմնական փուլերի՝ ներառյալ երկրի տնտեսության վերականգնումը, աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, Մինսկի մրցունակության բարձրացումը, միջոցների ներդրումը պետության բնապահպանության, թվային վերափոխման, ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաև քաղաքական հարաբերությունների ամրապնդում Բելառուսի հետ:

Նշվում է, որ վերոհիշյալ ծրագրի մասին որոշումն ընդունվել է 2020-ի հոկտեմբերին, երբ ԵՄ-ն հրաժարվեց ճանաչել Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Սակայն Մինսկում Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքը փոխեց ԵՄ մտադրությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Բրյուսելի առաջարկը կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսը «չի դարձել ժողովրդավարական»: