ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Լեհաստանը հետաքննություն են սկսել Ryanair ինքնաթիռի  հարկադիր վայրէջքի առնչությամբ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Լեհաստանը սկսել են իրենց սեփական հետաքննությունները Մինսկում Ryanair ինքնաթիռի  հարկադիր վայրէջքի վերաբերյալ, որի հետևանքով բերման է ենթարկվել Բելառուսի հայտնի ընդդիմադիր գործիչ Ռոման Պրոտասևիչը։ Այս մասին հայտնել է Լիտվայի քրեական ոստիկանության պետ Ռոլանդաս Կիշկիսը մայիսի 28-ին, Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լեհաստանի Հանրապետությունում սկսված հետաքննությանը զուգահեռ, մենք Միացյալ Նահանգների գործընկերներից տեղեկություններ ունենք, որ ՀԴԲ-ն սկսել է իր սեփական հետաքննությունը: Մենք նաև ինտենսիվ համագործակցում ենք Իռլանդիայի, Հունաստանի մեր գործընկերների հետ. Դա տեղի է ունենում ամեն օր, շուրջօրյա, շաբաթը յոթ օր», – լրագրողներին ասել է Կիշկիսը:

Նրա խոսքով ՝ հարցաքննվել են Ryanair ինքնաթիռի անձնակազմի անդամները, ինչպես նաև «օդանավի բոլոր ուղևորների շուրջ 90% -ը»:

Հիշեցնենք՝ ի պատասխան Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի, որը շատ երկրների քաղաքական գործիչներ անվանում են օդային ծովահենության ակտ, եվրոպական պետությունների մեծ մասը, ներառյալ Բելառուսի հարևանները ՝ Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան և Լատվիան, փակել են իրենց օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար, բազմաթիվ ավիաընկերություններ էլ որոշել են շրջանցել Բելառուսը:

Եվրամիությունը նախատեսում է այդ սահմանափակումները ձևակերպել որպես պաշտոնական պատժամիջոցներ: Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել բացառապես օդանավում ռումբի մասին հաղորդագրության պատճառով, բայց Լուկաշենկոյի ռեժիմի բոլոր հակառակորդները միանգամայն համոզված են, որ ռումբի մասին հաղորդագրությունը դիտավորյալ է տարածվել, և ինքնաթիռին հարկադրել են վայրէջք կատարել՝ Պրոտասևիչին ձերբակալելու համար: