Էմանուել Մակրոնը չի բացառել քաղաքացիների որոշ խմբերի համար պարտադիր պատվաստումների ներդրումը
Քաղաքականություն
28.05.2021 | 14:18Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել քաղաքացիների որոշ խմբերի համար պարտադիր պատվաստումների ներդրումը, հայտնում է BFMTV- ն:
«Բոլոր դռները բաց են», – ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշակի մասնագիտությունների համար պարտադիր պատվաստումների գաղափարին:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ 23,7 միլիոն ֆրանսիացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: 10,8 միլիոն քաղաքացի ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինը։
Տաթև Ֆռանգյան