ԱՄՆ-ը չի վերադառնա «Բաց երկնքի մասին» պայմանագրին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանին հայտնել է, որ չի վերադառնա զենքի վերահսկման պայմանագրին, որը թույլ կտա անդամ երկրներին հսկիչ թռիչքներ իրականացնել միմյանց տարածքով` մեղադրելով Մոսկվային համաձայնագիրը խախտելու մեջ, գրում է NBC news-ը: 

Բաց երկնքի պայմանագրին կրկին չմիանալու որոշումը կայացվել է Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պլանավորված հանդիպումից շաբաթներ առաջ: ԱՄՆ-ի այդ քայլը թողնում է զենքի վերահսկման միայն մեկ խոշոր համաձայնագիր, որը գործում է երկու միջուկային զենք ունեցող գերտերությունների միջև ՝ «Նոր ՍՏԱՐՏ» պայմանագիրը: Բայդենը համաձայնել է երկարաձգել այդ համաձայնագիրը ևս հինգ տարով:

«ԱՄՆ-ն ափսոսում է, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը խափանվել է Ռուսաստանի խախտումների պատճառով», – NBC News- ին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակը: «Պայմանագրի վերանայումն ավարտելուց հետո, Միացյալ Նահանգները մտադիր չի փորձել կրկին միանալ դրան ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարել գործողություններ ՝ համապատասխանությանը վերադառնալու համար»:

Տաթև Ֆռանգյան