Պուտինը՝ Ալիևին․ «Համատեղ ջանքերով ամրապնդելու ենք մեր ռազմավարական գործընկերությունը»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ, որը նշվում է մայիսի 28-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական նամակը։

Պուտինը շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը հետագայում ավելի կամրապնդվի։

«Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Ադրբեջանը հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու այլ ոլորտներում։ Ձեր երկիրը նշանակալի հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, ակտիվ դերակատարում ունի միջազգային օրակարգի շատ կարևոր հարցերի լուծման գործում»,- ասվում է շնորհավորական նամակում։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են «ընկերության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա»։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում էլ ամրապնդելու ենք մեր ռազմավարական գործընկերությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման համար»,- ասվում է նամակում։

Էմմա Չոբանյան