Չեմ կարծում՝ ապագա համաներումները ընտրակաշառքի հոդվածի վրա ազդելու են․ խորհուրդ չեմ տա․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր ընտրակաշառք բաժանելու հարցով արդեն կա երեք օպերատիվ գործ, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի դիտարկմանը, թե լուրեր են տարածվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:

Փաշինյանը նկատեց, որ պատգամավորը մոռացավ նշել մի կարևոր նրբություն, որ խոսքը չի գնում այն մասին, որ իշխանությունների կողմից է դա արվում: «Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում լուր կա, որ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում: Լուրեր տարածվում են ձեզ և մեզ հայտնի շրջանակների հետ կապված: Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները:

«Բոլոր այն մարդկանց, որոնք հույս ունեն վերականգնելու հին ավանդույթները, խորհուրդ չեմ տա, քանի որ չեմ կարծում, որ ապագա համաներումները ընտրակաշառքի գործերի վրա տարածվելու են: Ընտրակաշառքի մասին խոստումն արդեն քրեական հանցագործություն է և ծանր պատասխանատվություն է ենթադրում:

Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց մասին նրանք չեն կռահում: Կարող եք հանգիստ լինել, որ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն»,- վստահեցրեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իշխանությունը և ընդդիմության մի հատվածը իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ այս հարցում իրենք համագործակցելու սահմանափակում չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: