Տիխանովսկայան հայտարարել է Բելառուսում բողոքի ցույցերի նոր փուլի մեկնարկի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է հանրապետությունում բողոքի ցույցերի նոր փուլի մեկնարկի մասին։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է բելառուս ընդդիմադիր առաջնորդի Telegram-ալիքում։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Բելառուսի իշխանությունների գործողությունների պատճառով երկիրը հայտնվել է միջազգային իզոլացման եզրին ու քարտեզի վրա վերածվել է սև կետի, ինչը սպառնում է քաղաքացիների հանդեպ տեrորի նոր ալիքով։ «Այլևս ոչնչի սպասել պետք չի։ Ահաբեկչությունը պետք է կանգնեցնել մեկընդմիշտ։ Մենք սկսում ենք պատրաստվել ճնշման նոր ակտիվ փուլի»,- ասված է հայտարարության մեջ։

Տիխանովսկայան պարզաբանել է, որ նոր բողոքի ցույցերին նախապատրաստվելու շրջանակներում ընդդիմությունը մտադիր է ուժեղացնել միջազգային ճնշումը վարչակազմի վրա, ընդլայնել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատի ու տեղի չինովնիկների հետ շփումները , ինչպես նաև երկրի ներսում «զարգացնել պարտիզանական շարժման համակարգերը»։

«Մենք ՝ բելառուսներս, պետք է ամեն ինչ անենք քաղբանտարկյալներին ազատելու, բռնությունները դադարեցնելու և արդար ընտրություններ անցկացնելու համար: Մենք պետք է գործենք. հնարավորության պատուհանը բաց է », – ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Ավելի վաղ Տիխանովսկայան ասել էր, որ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը խոստացել է իրեն նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի դեմ ՝ Ryanair –ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռն ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

Տաթև Ֆռանգան