Հանձնառու ենք հաջորդ սերունդներին փոխանցել մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները. Սարգսյանը՝ Զուրաբիշվիլիին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին:

Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով և պատվով ծառայել մեր ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: