Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ երեք նոր քրեական գործ է հարուցվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ երեք նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Նավալնիին անձամբ տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը, ասված է քաղաքական գործչի բլոգում , գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նախ, ես,  քննիչների պնդմամբ, գողացել եմ բոլոր հանգանակությունները, որոնք դուք արել էիք Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին։ 3 թերթում գրված որոշման մեջ բացարձակ ապացույցներ չկան։ Պարզապես գրված է «շորթել է»»,- պատմել է Նավալնին։

Նրա խոսքով՝ երկրորդ գործը հարուցվել է «շատ էկզոտիկ» 239 հոդվածի համաձայն. «Ոչ առևտրային կազմակերպության ստեղծում, որը ոտնահարում է քաղաքացիների անձը և իրավունքները»:

«Հետաքննիչներն ինձ մեղադրում են այն բանում, որ ես ստիպել եմ քաղաքացիներին հրաժարվել քաղաքացիական պարտականությունները կատարելուց։ Որոշումը ևս բաղկացած է 3 թերթից և ապացույցներից այնտեղ կա այն, որ ես առանց թույլտվության հրապարակել եմ «Պուտինի պալատը» ֆիլմը։ Երրորդ գործը կապված է «դատավոր Ակիմովին վիրավորելու» հետ, որը վարում էր «վետերանին վիրավորելու» գործով դատավարությունը», – պատմել է Նավալնին՝ նշելով, որ նշված չէ, թե ինչպես է վիրավորել դատավորին։