Ուժգին քամին Երևանում և մարզերում տանիքներ է վնասել, ծառեր է շրջել. ԱԻՆ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղերում ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ներկայացնում ստացված ահազանգերի ամփոփագիրը:

Հունիսի 6-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում քամու հետևանքով ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ):

***

Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչև ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել են 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից՝ մոտ 15 քմ, 4-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից՝ մոտ 10 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից՝ 10-15 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից՝ մոտ 10-12 քմ, 6-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից՝ մոտ 10 քմ և դպրոցի տանքից՝ մոտ 250 քմ ցինկապատ թիթեղներ:

***

Հունիսի 6-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Վազգեն Առաջինի փողոցի թիվ 57բ տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Ռ. Գ.-ին պատկանող տան տանիքի ազբոշիֆերը՝ մասամբ (20 քմ):

***

Հունիսի 6-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան տանիքին, որն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան (սեփականատեր՝ Ա. Խ.) տանիքի վրայից ապամոնտաժել են Ս. Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ` մոտ 200 քմ:

***

Հունիսի 6-ին, ժամը 18:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ուժեղ քամուց վնասվել են գյուղի մի շարք տան տանիքներ և ջերմոցներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են Չարենցի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Ն.) տանիքը մոտ 40 քմ, Չարենցի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Մ.) տանիքը մասամբ՝ մոտ 100 քմ և Սևակի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Ա. Կ.-ին պատկանող երկու ջերմոցների (ընդհանուր՝ 1000 քմ) պոլիէթիլենային թաղանթները:

 

***

Հունիսի 6-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում գտնվող ծառը շրջվել է և ընկել էլ. լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

***

Հունիսի 6-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Չարենցի փողոցի թիվ 75 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Վ. Հ.-ին պատկանող տան տանիքը` մասամբ (105 քմ), թիվ 736 տան տանիքը` ամբողջությամբ (150 քմ), թիվ 727 տան տանիքը` մասամբ (90 քմ) և թիվ 738 տան տանիքը` ամբողջությամբ՝ (150 քմ):

***

Հունիսի 6-ին, ժամը 18:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ուժեղ քամուց վնասվել է Տերյան փողոցի թիվ 18 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ա. Կ.-ին պատկանող թիվ 18 տան տանիքը (100 քմ):

***

Հունիսի 6-ին, ժամը 18:06-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ2 թաղամասի թիվ 136 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել  և փակել է ճանապարհի երթևեկելի ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ծառի մեծ չափերի պատճառով փրկարարների կողմից աշխատանքներ չեն իրականացվել. անհրաժեշտ է կանաչապատման ծառայության աշխատակիցների միջամտությունը:

***

Հունիսի 6-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Խորենացի փողոցի թիվ 15 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ա. Պ.-ին պատկանող տան (60 քմ) տանիքի ծածկը:

***

Հունիսի 6-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան տանիքը պոկվել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ վնասվել է Ռ. Գ.-ին պատկանող տան տանիքի թիթեղյա ծածկը՝ մոտ 200 քմ:

***

Հունիսի 6-ին, ժամը 17:14-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել ընկել է գազատար խողովակի վրա և պոկել այն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են Ա. Կ.-ին պատկանող տան տանիքից մոտ 100 քմ հատվածը, որն ընկել էր գազատար խողովակի (վնասվել է մոտ 100 գմ) և «Mercedes E» մակնիշի 34 AP 703 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: