ԵՄ-ն պատասխանել է Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքին. Բելառուսին տրվելիք 3 միլիարդ եվրոյի տնտեսական օգնության և ներդրումների փաթեթը սառեցվել է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել լրացուցիչ անձնական պատժամիջոցներ սահմանել ընդդեմ բելառուս անհատների ՝ ի պատասխան Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջք կատարելու պարտադրանքի և դրանով թռչող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ու նրա ընկերուհու ձերբակալության, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Սա հարձակում է ժողովրդավարության, խոսքի ազատության և եվրոպական ինքնիշխանության դեմ … Մենք պետք է կոշտ պատասխանենք … Լրացուցիչ անձնական պատժամիջոցներ կլինեն», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՝ ավելացնելով, որ Եվրոպական միությունը 3 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ չի փոխանցի Բելառուսին, քանի դեռ այնտեղ ժողովրդավարական փոփոխություններ չի տեսնում:

«3 միլիարդ տնտեսական օգնության և ներդրումների փաթեթը պատրաստ է ուղարկման, բայց այն կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսը չի դառնա ժողովրդավարական երկիր», – ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները կոչ են արել եվրոպական ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները դեպի Բելառուս ու դրա երկնքով, ինչպես նաև դադարեցնել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքով և միության օդանավակայաններից դրանց օգտվելը։

Որոշ ավիաընկերություններ, օրինակ ՝ Lufthansa- ն, Air Baltic- ը, Wizz Air- ը, KLM- ը և այլք, արդեն դադարեցրել են թռիչքները Բելառուսի տարածքով:

Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել են օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ են տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ է բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման է ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չի հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան  և մի քանի այլ անձինք չեն հասել Վիլնյուս:

Տաթև Ֆռանգյան