Ի՞նչ նպատակով է Էրդողանը շտապում մեկնել Ադրբեջան և արդյո՞ք այցելելու է Շուշի

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան առաջիկա շաբաթներին այցելելու ծրագրերի մասին։

Նշենք, որ Ադրբեջանում Էրդողանի այս այցին մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում են գրեթե երկու ամիս։ Էրդողանն ինքն էր մարտի 31-ին հայտնել այս  մասին՝ նշելով, որ պատրաստվում է այցելել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաք։

«Ակնկալում ենք, որ Ռամադանից հետո, ամենամոտ ապագայում կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք տոնի նոր զգացում ապրել»,- ասել էր Էրդողանը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստի ժամանակ։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ էին տարածվում, որ Էրդողանը կարող է այցելել Շուշի մայիսի 13-ին, երբ այնտեղ Ալիևների ընտանիքը երաժշտական փառատոն էր կազմակերպել։ Սակայն Էրդողանի այցն այդ ժամանակ տեղի չունեցավ, իսկ հիմա այն ակնկալվում է մայիսի 28-ին, երբ Ադրբեջանում նշվում է Հանրապետության օրը։ Չնայած, ըստ թուրք նախարարի վերոնշյալ հայտարարության, այցը, թերևս, ավելի ուշ է սպասվում։

Ինչևէ, Էրդողանի այցը կայանալու է, և Ադրբեջանում քննարկում են դրա հնարավոր օրակարգը։ Ենթադրելի է, որ Էրդողանը Ադրբեջան է մեկնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցերը քննարկման համար։

Մասնավորապես, ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինը «Սպուտնիկ Ադրբեջանին» -ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել․ «Էրդողանի այցի օրակարգն ավելի լայն կլինի։ Դա նաև թուրքական կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունն է  Հարավային Կովկասում տրանսպորտային ու միջսահմանային ենթակառուցվածքների վերականգնման առումով, տարածաշրջանում իր պարտականությունների ու ամբիցիաների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցության ընդլայնման ծրագրերի քննարկման տեսանկյունից»։

Ավելի վաղ էլ մեկնաբանելով Էրդողանի Ադրբեջան սպասվող այցը՝ Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովն ասել էր, որ Թուրքիայի նախագահի այցը ևս մեկ անգամ կընդգծի Ադրբեջանի ու Թուրքիայի մտերմությունը։

«Այցի ընթացքում  կհնչեցվեն կարևոր մեսիջներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, որոնք մեծապես որոշելու են հետկոնֆլիկտային Ղարաբաղի հետագա ճակատագիրը»,- ասել էր փորձագետը։

Քաղաքագետ Էլխան Շահինօղլուն էլ ասել էր, որ Էրդողանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ այցելել կոնկրետ առաջարկներով և ոչ թե դատարկ ձեռքով։

«Թուրքիայի նախագահն այցելելու է Ղարաբաղ, և նա ունի որոշակի առաջարկներ։ Դրանցից մեկը Շուշիում հյուպատոսության ու ռազմական կայազորի բացումն է, որն իր հերթին կամրապնդի Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական դաշինքը։ Կլսենք նոր առաջարկներ, որոնք կհամապատասխանեն մեր շահերին»,- ասել էր ադրբեջանցի քաղաքագետը։

Նշենք, որ Շուշիում Թուրքիայի հյուպատոսարանի հնարավոր բացման մասին նախ հայտարարել, ապա հերքել էր Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը։

«Թույլ տվեք ձեզ ուրախացնել լավ լուրերով։ Շուտով Շուշիում կբացվի մեր հյուպատոսությունը»,- ասել էր Քըլըչը ITV հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ Այնուհետ նա հերքել էր այս լուրը։

«Եթե այդպիսի բան լինի, ապա երբ ժամանակը գա, իրավասու մարմինները պաշտոնական հայտարարություն կանեն»,- թվիթերյան իր էջում գրել էր թուրք դիվանագետը։

Այնուամենայնիվ, Շուշիում ադրբեջանական կողմից ակտիվորեն իրականացվող շինաշխատանքներն էլ խոսում են այն մասին, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ընթանում են և բացառված է, որ Շուշի՝ Էրդողանի հնարավոր այցի ընթացքում հանրությունն էլ այդ մասին իրազեկվի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Շուշիում նաև իբր պատմամշակութային հուշարձանների ռեստավրացիա է իրականցնում և դատելով Թուրքիայի  մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի վերանշյալ հայտարարությունից՝ չի բացառվում , որ թուրքական կողմն էլ ակտիվորեն դրան մասնակցում է։   Հավելենք, որ ռեստավրացիայի անվան տան ադրբեջանական կողմը վերացնում է հայկական կրոնական, պատմամշակությային ժառանգությունը։ Հատկապես վտանգի տակ է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այժմ իբր վերականգնվում է։

Հավելենք նաև, որ  վերջին անգամ Էրդողանը Ադրբեջան էր այցելել 2020թ-ի դեկտեմբերին՝ մասնակցելու պատերազմում Ադրբեջանի «հաղթանակին» նվիրված ռազմական շքերթին։  Այս տարվա ընթացքում սա Էրդողանի առաջին այցը կլինի Ադրբեջան։

Էմմա Չոբանյան