Բլինքենը մեկնում է Մերձավոր Արևելք իսրայելա-պաղեստինյան զինադադարի կապակցությամբ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը ուղևորվում է Մերձավոր Արևելք: Այցը տեղի է ունենում ուրբաթ վաղ առավոտյան Իսրայելի և Համասի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Սա Բլինքենի առաջին ուղևորությունն է տարածաշրջան ՝ որպես ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ: Նա հանդիպումներ է ունենալու իսրայելցի, պաղեստինցի և տարածաշրջանային գործընկերների հետ: Պետքարտուղարը Երուսաղեմում բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Ռամալահում նա կհանդիպի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի, վարչապետ Մոհամմադ Շտայիեի և պաղեստինյան ինքնավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – երկուշաբթի օրն ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Բլինքենը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում կժամանի նաեւ Եգիպտոս, երկիր, որի միջնորդության արդյունքում հաստատվեց հրադադար Գազայի գոտում:

ԱՄՆ պետքարտուղարն իր ուղեւորությունը կավարտի Ամմանում, որտեղ նրան ընդունելու են Հորդանանի Աբդուլլահ թագավորը և փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին:

ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի անդամները ողջունում են Իսրայելի և Համասի միջև հրադադարը` նորից կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության` հիմնված երկու պետություն սկզբունքի վրա:

Բլինքենը մեղադրել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին վերջին մարտերի մեջ ՝ ասելով. «Պաղեստինյան ժողովրդին ավերածությունից բացի ոչինչ չի բերել Համասը»:

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ‘’երկու պետություն’’ սկզբունքով խնդրի լուծումը հակամարտությունից միակ ելքն է:

«Եկեք անկեղծ ասենք. Մինչև տարածաշրջանը չհայտարարի, որ միանշանակ կերպով իրենք ճանաչում են Իսրայելի գոյությունը որպես անկախ հրեական պետություն, խաղաղություն այստեղ չի լինի», – ասել է Բայդենը ուրբաթ օրը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ` Պաղեստինին արագ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի վերականգնման ջանքերին միջազգային աջակցություն հավաքելու ուղղությամբ: