Ադրբեջանում «Իսլամական պետության» ադրբեջանցի անդամ է ձերբակալվել

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին, որը կռվել է «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման զինյալների շարքում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Ջամալովը 2014 թվականին անօրինական կերպով տեղափոխվել է Սիրիա՝ մասնակցելու «Իսլամական պետության» անօրինական զինված խմբավորումների կազմում գործողությունների։

Ավելի վաղ Ջամալովն արդեն դատապարտվել էր «Անտառային եղբայրներ» անօրինական զինված խմբավորմանն անդամակցելու համար, որը գործում էր Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում։ Ազատ արձակվելուց հետո Ջամալովը 2014թ․ Շամիլ անունով մարդու միջոցով տեղափոխվել է Թուրքիա, այնտեղից էլ անօրինական ճանապարհով՝ Սիրիայի Ռաքքա քաղաք։

Կան հիմնավոր կասկածներ, որ Ջամալովը միացել է «Ազերի Ջամաաթ» անօրինական զինված խմբավորմանը, որը կապված է ահաբեկչական «Իսլամական պետության» հետ, և մասնակցել զորավարժությունների ու զինված հակամարտությունների այդ հանցավոր խմբի կազմում։

Այդ փաստերի հիման վրա Ջամալովին մեղադրանք է առաջադրվել երկրի քրեական օրենսգրքի 12․1, 218․2 և 283-1․3 հոդվածներով։ Նա կալանավորվել է։ Գործի քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ վերջերս էլ Ադրբեջանի երկու բնակիչ էր ձերբակալվել՝ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավվելու համար։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Յահյա Մամեդովն ու Էլնուր Ջաբիևն անօրինական խմբավորումների կազմում մասնակցել են հակամարտությունների երկրի սահմաններից դուրս։

Էմմա Չոբանյան