Lufthansa-ի օդանավը Մինսկից Ֆրանկֆուրտ չի մեկնել՝ ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մինսկի ազգային օդանավակայանից երկուշաբթի Ֆրանկֆուրտ չի մեկնել Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը։ Պատճառը նախապատրաստվող ահաբեկչության մասին հաղորդակցությունն է։ Այս մասին հայտնել են Մինսկի օդանավակայանից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին չբացահայտված անձից հաղորդագրություն է ստացվել Lufthansa ավիաընկերության՝ Մինսկից-Ֆրանկֆուրտ թռչող LH1487 չվերթի դեմ ահաբեկչական գործողություն կատարելու վերաբերյալ։ Չվերթը նախատեսված էր ժամը 14։20-ին։ Սույն չվերթի թռիչքը կանգեցվել  է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ կատարվածի մասին տեղեկացվել են բոլոր շահագրգիռ կողմերը։

Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել են օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ են տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ-29 կործանիչ է բարձրացրել երկինք՝ ինքնաթիռն ուղեկցելու համար:

Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման է ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը, իսկ օդանավում ոչ մի ռումբ չի հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան և մի քանի այլ անձինք չեն հասել Վիլնյուս:

Տաթև Ֆռանգյան