Բելառուսում հարկադիր վայրէջքը եղել է պետության կողմից հովանավորվող առևանգում․ Ryanair-ի գործադիր տնօրեն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իռլանդական Ryanair ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին պնդում է, որ Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում:

Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցում Օ՛Լիրին հայտարարել է, որ Ryanair-ի ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկություններից հետո վայրէջքը Մինսկի օդանավակայանում եղել է «պետության կողմից հովանավորվող առևանգում »։

«Չեմ ցանկանում այդ մասին մանրամասն խոսել, քանի որ այս պահին այս հարցով զբաղվում են ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է Օ՛Լիրին։

«Ինձ թվում է Բելառուսի իշխանությունների նպատակը լրագրողի ու նրա գործընկերների ձերբակալություններ էին։ Մենք ենթադրում ենք, որ օդանավակայանում չվերթից իջել են նաև հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ryanair-ի օդանավը ականապատման մասին հաղորդագրությունից հետո շտապ վայրէջք էր կատարել Բելառուսի մայրաքաղաքում, որը պարզվել էր, որ կեղծ էր: Նշվում է նաև, որ ՄիԳ -29 կործանիչը է օդ բարձրացվել ՝ ինքնաթիռն ուղեկցելու համար: Ուղևորների թվում է եղել ընդդիմադիր Nexta հեռագրային հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը բերման էր ենթարկվել փաստաթղթերը ստուգելիս:

 

Տաթև Ֆռանգյան