Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայ գերիների մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն անվանել է թղթի կտոր

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Ադրբեջանից արձագանքել են նախօրեին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որը պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը ափսոսանք է առաջացնում։ Նա նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է Ադրբեջանի դեմ «հայկական քարոզչության» ազդեցության ներքո։

«Դա ընդամենը թղթի կտոր է և չի արտացոլում Եվրոպական Միության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ համապարփակ հարաբերությունների զարգացմամբ։ Եվրախորհրդարանում որոշ կողմնակալ խմբերի ջանքերը չեն կարող վնասել Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններին»,- ասել է Գաֆարովան։

Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձևը Եվրոպական խորհրդարանն ընդունել էր նախօրեին 607 կողմ ձայնով։ Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ որևէ կերպ չի արձագանքել այս բանաձևի ընդունմանը։

Էմմա Չոբանյան