Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել Ալիևին. գուցե ազգովի կանգնենք ու հեռացնե՞նք նրան. Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաթղթում մատնանշված է, որ մինչև հունիսի 30-ը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությամբ պետք է ձևավորվեն աշխատանքային խմբեր,որոնք սահմանազատման աշխատանքներ են իրականացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով աղմկահարույց փաստաթղթի հրապարակված մասին:

«Ովքե՞ր կմասնակցեն սահմանազատման աշխատանքներին՝ հիմա չենք կարող ենթադրել: Եվ թե ի՞նչ սահմաններ են գծելու, ինչպես ասում են՝ շան գլուխը թաքնված է այդտեղ… Փաստաթղթի ստորագրման համար ի՞նչ նախապայման կա, մենք ինչ-որ պահանջ դրե՞լ ենք: Եթե նրանք պետք է մնան մեր սահմանից ներս, և մենք ինչ-որ փաստաթուղթ ենք ստորագրում, նշանակում է՝ երկու քայլ հետ ենք գնում»,- ասաց պատգամավորը:

«Նիլոլ Փաշինյանը խոստումներ ունի տված, և հիմա եկել է խոստումները տալու ժամանակը»,- նշեց Թագուհի Թովմասյանը հավելելով, որ իր անհանգստությունը կապված է նրա հետ, թե ինչ խոստում է տրված:

Պատգամավորի դիտարկմամբ՝ անխախտ օրենք կա, որ եթե զինվորը տեսնում է սահմանախախտման դեպք, նա պետք է կիրառի հրազեն։

«Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը ոչ միայն պետք է հեռանան իրենց պաշտոններից, ընդ որում օր առաջ պետք է հեռանան, այլ նրանք ընդհանրապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրենք պետք է կանգնեն դատարանի առաջ, նախ՝ մեր սահմանների այսօրվա անկազմակերպ, մեր պաշտպանության մակարդակի այսքան ցածր լինելու համար»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն հայ զինվորին այսքան նսեմացնելու և կրակել-չկրակել որոշում կայացնելու հնարավորությունից նրանց զրկելու համար։

«Գուցե վերահաս վտանգը կանխելու համար պետք է ազգովի կանգնենք ու հեռացնե՞նք Նիկոլ Փաշինյանին: Այս մարդը, ըստ էության, բազմաթիվ խոստումներ է տվել Ալիևին և այդ խոստումները հիմա իրականացնելու խնդիր է դրված իր առաջ, և այդ խոստումները իրականացնելու համար նա պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է բոլորիս վրայով գնալ»,- ընդգծեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: