Ադրբեջանի ու Բելառուսի պաշտպանության նախարարներն այցելել են «Պոլոնեզների» պահպանման զորամաս ու քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու այդ երկրում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն այցելել են մի շարք զորամասեր, ծանոթացել ռազմական ենթակառուցվածքներին, վարչական, ծառայողական օբյեկտներին, զորանոցներին ու ռազմական տեխնիկային։

Այնուհետ այցելել են մի զորամաս, որտեղ տեղակայված են բելառուսական արտադրության «Պոլոնեզ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը, ապա «Պոլոնեզ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի պահպանման պարկ, ռազմական հրթիռների պահպանման պահեստ ու տեխնիկական սպասարկման կենտրոն։

Նշենք, որ ավելի վաղ մայիսի 18-ին էլ կայացել էր երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը ու նշել, որ կա մեծ ներուժ ընդլայնելու ադրբեջանաբելառուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում ու այդ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Հասանովը նաև Խրենինին շնորհակալություն էր հայտնել Արցախյան պատերազմում Բելառուսի դիրքորոշման համար։

Բելառուսի ՊՆ Խրենինն էլ իր հերթին ընդգծել էր նման հանդիպումների կարևորությունը, վերահաստատել, որ Բելառուսը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։


Հանդիպմանը կողմերը քննարկել էին նաև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեությունը, փորձի փոխանակման նպատակով մասնագետների խմբերի այցելությունների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշենք, որ չնայած Բելառուսը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, ռազմական ոլորտում ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ըստ հրապարակային աղբյուրների տվյալների՝ Ադրբեջանը Բելառուսից գնել է T-72 տանկեր, Д-30 հաուբիցներ, 2С7 Պիոն հրետանային հենարաններ, БТР-70 զրահամեքենաներ, Սու-25 գրոհայիններ, Պոլոնեզ հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ։

Էմմա Չոբանյան