ԱՄՆ Կոնգրեսը խաղաղ ցուցարարների դեմ էրդողանամետների գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

397 կողմ, 0՝ դեմ ձայների քվեարկությամբ  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Վաշինգտոնում մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձև: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը։

«Այսօրվա քվեարկությամբ Կանգրեսը կանգնեցրեց Անկարայի կողմից Վաշինգտոնի գրավումը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Օրենսդիրները պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, ում գործողությունները հանգեցրել էին բախումների։ 

Բանաձևի  հեղինակը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն է․ «Մենք պետք է խոսենք բարձրաձայն և հստակ այն մասին է, որ մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին ու մեր քաղաքացիների խոսքի  ազատության և հավաքներ անցկացնելու հիմնարար իրավունքները»։

«Թուրքական անվտանգության ծառայությունը գործել է ոչ պրոֆեսիոնալ և կոշտ, ինչը բացասական ազդեցություն է թողնում նախագահ Էրդողանի և Թուրքիայի կառավարության վրա։ Բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն ԱՄՆ-ի օրենքի»- ասված է բանաձևում։

ԱՄՆ Կոնգրեսի բանաձևերը դեկլարատիվ բնույթ են կրում և չունեն օրենքի կարգավիճակ, դրանց դրույթները պարտադիր իրականացման ենթակա չեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Factor.am-ը, ս․թ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի դեմ բողոքարկող հայ, քուրդ և ասորի 

 խաղաղ ցուցարարների վրա էրդողանամետ խումբը հարձակում էր իրականացնել։